ՀՀ նախագահի նոր թեկնածուն Վահագն Խաչատրյանն է

ՀՀ նախագահի նոր թեկնածուն Վահագն Խաչատրյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Ըստ տեղեկությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը ՀՀ նախագահի թեկնածուի հարցում կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի վրա։

ՔՊ-ականները կարծում են, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը հանրային բողոքի մեծ ալիք կբարձրացնի, ուստի իբրև կոմպրոմիսային թեկնածու որոշել են առաջադրել Վահագն Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նախագահ Արմեն Սարգսյան հրաժարական է տվել անցած կիրակի: Եթե մինչև հունվարի 31-ը նա հետ չվերցնի իր դիմումը, ապա ԱԺ-ի հատուկ արձանագրությամբ նրա հրաժարականը համարվում է ընդունված, իսկ ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը:

Նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հրաժարականի ընդունումից ոչ շուտ քան 25 և ոչ ուշ քան 35 օր հետո: Հանրապետության նոր նախագահին ընտրում է խորհրդարանը՝ յոթ տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում