Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմական նոր ուժեր են կուտակում շփման գծում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Ուկրաինայի զինված ուժերը շփման գիծ են տեղափոխել «Արևմուտք» հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներին։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, տեղեկացնում է Լուգանսկի ինֆորմացիան կենտրոնը։
Նա հստակեցրել է, որ ուկրաինական հատուկ ջոկատայինները տեղակայվել են Նովոլուգանսկում։
Կիևն իր հերթին հայտարարել է ռուսական զինտեխնիկայի նոր կուտակման մասին։ «Վերջին մեկ օրում ժամանակավոր օկուպացված տարածքում տեղակայվել է ռուսական 70 միավոր լրացուցիչ զինտեխնիկա»,-այս մասին նշված է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության, խոսքը տանկերի, զրահապատ մեքենաների և ինքնագնաց հրետանային միավորների մասին է։
Ավելի վաղ Լուգանսկի ժողովրդական միլիցիան Դոնբասի շփման գծում հայտնաբերել էր NLAW տեսակի բրիտանական հակատանկային հրթիռային կայաններ, որոնք մատակարարվել են Ուկրաինայի 79-րդ դեսանտագրոհային բրիգադին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում