Ձերբակալվել է օրենքով գող Գեորգի Ակոևը՝ Գիյա Սվերդլովսկին

Ձերբակալվել է օրենքով գող Գեորգի Ակոևը՝ Գիյա Սվերդլովսկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Օրենքով գող Գեորգի Ակոևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Գիյա Սվերդլովսկի, ձերբակալվել է ՌԴ քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից։ Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը։

48-ամյա քրեական հեղինակությանը ձերբակալել են Մերձմոսկովյան ռեստորաններից մեկում։

Ինչպես նշում է աղբյուրը, Գիյա Սվերդլովսկին ներկայումս համարվում է Ուրալի գլխավոր գողը։ Նրա ձերբակալությունը շատ կարևոր էր իրավապահ մարմինների համար, որպեսզի հնարավոր լինի քրեական աշխարհում բարդացած իրավիճակը պահել հսկողության տակ։

Գիյա Սվերդլովսկին ազգության եզդի է, ծնվել է Թբիլիսիում։ Օրենքով գողի տիտղոսը ստացել է 2008 թվականին, Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսայանի (Դեդ Հասան) հետ ազգակցական կապերի շնորհիվ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում