Պուտինը խոսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանի մասին, փոխանցում է РИА Новости-ն
ՌԴ նախագահի խոսքերով, Կրեմլում չեն նկատել, որ ԱՄՆ-ը փորձում է հաշվի առնել երեք կարևոր պահանջները, որոնք ավելի վաղ արել էր Ռուսաստանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման, ալյանսի հարվածային համակարգերի Ռուսաստանի սահմաններից հեռացման և 1997 թվականին Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքներին վերադարձի մասին։
«Ուշադրությամբ վերլուծում ենք հունվարի 26-ին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանները։ Բայց արդեն իսկ պարզ է, որ Ռուսաստանի համար սկզբունքային անհանգստություններն անտեսված են»,-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում