Խորվաթիան մեղադրում է Մեծ Բրիտանիային ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համար

Խորվաթիան մեղադրում է Մեծ Բրիտանիային ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը մեղադրել է Մեծ Բրիտանիային ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հրահրման համար։ Այս մասին գրում է Euractive-ը։

«Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոլորեցնում է և պահում պատանդի կարգավիճակում»-հայտարարել է Խորվաթիայի ղեկավարը։ Նա նաև նշել է, որ Եվրոմիությունից դուրս գալուց հետո, բրիտանական կողմն այլևս ոչ կարևոր դեր է խաղում միության երկրների համար։

Պատասխանելով հարցին, թե ինչու ինքը չհանդիպեց Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուելոսի հետ, երբ վերջինս ժամանել էր Խորվաթիա, Միլանովիչն ասաց, որ նրա կարգավիճակը չէր համապատասխանում նման բանակցությունների համար։

«Ես խոսելու ոչինչ չունեմ, հատկապես բրիտանական նախարարների հետ։ Ես չեմ հանդիպում պաշտպանության նախարարների հետ, բացառությամբ գերտերությունների»,-ասել է Խորվաթիայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում