Պենտագոնը չի բացառել ամերիկյան ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնը չի բացառել ամերիկյան ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան ուժերը կարող են հնարավոր տարհանմանն աջակցել, Կիրբին ասել է. «Մեր ուժերը պատրաստ են տարբեր առաքելություններ իրականացնել, և նրանք պատրաստ կլինեն տարբեր պարտականությունների կատարմանը»:

Նա ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցելու Ուկրաինայում ռազմական գործողություններին: Այդուհանդերձ, նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել ամերիկյան ուժերի առաքելության ու Եվրոպա ուղարկելու հստակ ժամանակացույցի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում