Բրիտանացիները հյուսիսային ծովի վրա հայտնաբերել են ռուսական ռմբակոծիչներ
02/02/2022 21:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Times․am: Բրիտանական կործանիչները օդ են հանվել հյուսիսային ծովի վրա ռուսական չորս հատ ինքնաթիռներ որսալու համար: Ինչպես փոխանցում է Independent-ը, այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը։
Կործանիչները օդ են բարձրացել Շոտլանդիայի հյուսիս արևելքում գտնվող Լոսիմուտ ավիաբազայից։
Ինչպես հայտնում են բրիտանական ռազմաօդային ուժերից, նրանք ուղեկցել են ռուսական Ту-95 ստրատեգիական ռմբակոծիչներին, որոնք մոտեցել են բրիտանական ջրերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում