Ուկրաինան նախատեսում է Թուրքիայից գնել ԱԹՍ-ի լրացուցիչ խմբաքանակ

Ուկրաինան նախատեսում է Թուրքիայից գնել ԱԹՍ-ի լրացուցիչ խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times․am: Ուկրաինան նախատեսում է Թուրքիայից գնել անօդաչու թռչող սարքերի լրացուցիչ խմբաքանակ։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆահրեդդին Ալթունը։

«Այսօրվա դրությամբ, Ուկրաինան գնել է թուրքական 12 հատ անօդաչու թռչող սարք, սակայն ԶՈւ ԳՇ պետը հայտնել է, որ ուկրաինական կողմը նախատեսում է գնել լրացուցիչ խմբաքանակ»,-նշել է Ալթունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում