Հրամանատարը ստիպել է զորքի դիմաց ավել անել, ծեծել են, հաց չեն տվել. անհետացած զինվորից հարազատները դեռ նորություն չունեն․ Tert.am

Հրամանատարը ստիպել է զորքի դիմաց ավել անել, ծեծել են, հաց չեն տվել. անհետացած զինվորից հարազատները դեռ նորություն չունեն․ Tert.am

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times․am: Վլեից դեռ ոչ մի նորություն չունենք, դիմում ենք գրել ՊՆ, չգիտեմ, սպասում ենք անհամբեր, նորից գնալու եմ նախարարություն պահանջելու, որ երբ երեխան հայտնաբերվի, նրան նորից այդ զորամաս հետ չուղարկեն։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի տատիկը` Ռուզաննա Ֆերոյանը։

«Վլեի հայրը ազատազրկման է դատապարտվել 12 տարով, իրենք երկու եղբայրներով ՌԴ-ից եկել են ծառայելու, մեկը Ջաբրայիլում է ծառայել, վիրավորվել է, հունվարի 29-ին է զորացրվել, ամսի 31-ին էլ Վլեին ենք ուղարկել բանակ։ Ոչ տուն ունեն, ոչ տեղ ունեն, գյուղից մեկը տուն է տվել ժամանակավոր, մինչև հայրը դուրս գա բանտից, իրենք իրենց խնդիրները լուծեն»,- ասաց Վլե Ֆերոյանի տատիկը։

Հարցին` վերջին հեռախոսազրույցի ժամանակ ինչ է պատմել Վլե Ֆերոյանը զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին, Ռուզաննա Ֆերոյանը նշեց.

«Ասել է` ինձ այստեղ նեղում են, ասել են՝ պետք է զուգարան մաքրես հենց առաջին օրը։ Հունվարի 31-ին գնացել է, ամսի 1-ի առավոտյան, երկու եզդի են եղել, շարք են կանգնեցրել և պահանջել են մաքրել զուգարանը, Վլեն հրաժարվել է մաքրել, ասել են՝ եթե չմաքրես, կդատվես, որից հետո երկուսին էլ ծեծել են։ Մի ամբողջ օր Վլեին ու մյուս նորակոչիկին հաց չեն տվել, Վլեն առողջական խնդիրներ ունի, ամբողջ օրը դրսում ցրտին կանգնած են եղել»։

Տիկին Ռուզաննան նշեց, որ իրենք դեպքի մասին իմացել են այն բանից հետո, երբ մյուս նորակոչիկը զանգահարել է հարազատներին և խնդրել, որ գան իր հետևից։

«Մենք իրենց միջոցով ենք իմացել, որ Վլեն չկա։ Մյուս տղան չի փախել, մնացել է զորամասում։ Նրա ծնողները երեկ գնացել են զորամաս, ամբողջ օրը սպասել են զորամասի դիմաց, ասել են՝ ցույց տվեք մեր տղային, ցույց չեն տվել, սակայն երբ այլ ծնողներ ու լրագրողներ են միացել, այդ ժամանակ ծնողներին կանչել են ներս, ներողություն են խնդրել, ասել են` չի մաքրել, ավելը շպրտել է հրամանատարի վրա, դրա համար մի անգամ խփել ենք։ Այս ամբողջը այդ տղայի հայրն է ինձ պատմել հեռախոսով»։

Ռուզաննա Ֆերոյանը մեզ հետ զրույցում ասաց Կապանի զորամասի այն հրամանատարների անունները, որոնց մասնակցությամբ եղել է միջադեպը։

«Իր զորամասի հրամանատար Ցոլակ Խաչատրյանն է Վլեին և մյուս նորակոչիկին շարք կանգնեցրել, ստիպել ամբողջ զորքի դիմաց ավել անել, մաքրել զուգարանները, ծեծի ենթարկել, կարանտինի կամբատը եղել է Արմեն Ավագյանը, ինքն էլ է միջադեպի մասնակից»,- ասաց Ռուզաննա Ֆերոյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում