Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times․am: Հանրապետության ամբողջ տարածքում փետրվարի 3-ին, փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Փետրվարի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:

Արցախում փետրվարի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում