Իրանում ալկոհոլիզմից բուժվելու փորձարարական կենտրոն Է բացվում
Նմանատիպ
Իրանի մայրաքաղաքում բացվում Է ալկոհոլիզմից բուժվելու առաջին կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: «Առաջին կենտրոնի ստեղծման թույլտվությունն ստացվել Է, եւ դա լինելու Է փորձարարական նախագիծ»,- հայտարարել Է սոցիալական ծառայությունների՝ ալկոհոլիզմի դեմ պայքարի հարցերով բյուրոյի տնօրեն Ֆարիդ Բարաթին: Հետագայում կստեղծվեն նմանօրինակ նաեւ այլ բուժական հաստատություններ, բայց ս կզբում պահանջվում Է ուսումնասիրել պիլոտային կենտրոնի աշխատանքի արդյունքները եւ պայմանները, նշել Է նա: Կենտրոնի հիվանդները մեկամսյա բուժընթաց կանցնեն: Ցանկացողները կարող են հոսպիտալացվել:
Ինչպես հաղորդել Է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Իրանում, որտեղ պաշտոնապես արգելված Է ալկոհոլի օգտագործումը, ըստ ոստիկանության տվյալների, հաշվվում Է ալկոհոլից կախվածություն ունեցող 200 հազարից ավելի մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում