Բեսպրիդելը պետք է կանխել․ իշխանությունը բռնաբարում է արդարադատությանը․ Վանեցյան
03/02/2022 19:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times․am: Հայաստանում գործող իշխանությունը բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, եկել էր դատարանի բակ:
Նա նշեց, թե պետք է այս հարցի շուրջ հասարակությունն ընդվզի ու հստակ գնահատական տա ստեղծված իրավիճակին:
«Մենք այստեղ չենք եկել պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու արդարադատությունը, ուստի, մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ չտանք Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլերով մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,-ասաց Վանեցյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում