Ուկրաինա ներխուժելու դեպքում ՌԴ դեմ պատժամիջոցները կկիրառվեն ավտոմատ կերպով. Բորիս Ջոնսոն

Ուկրաինա ներխուժելու դեպքում ՌԴ դեմ պատժամիջոցները կկիրառվեն ավտոմատ կերպով. Բորիս Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Times․am: Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության կողմից պատժամիջոցների նոր փաթեթը կկիրառվի ավտոմատ կերպով և առանց նախնական քննարկման՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիան առաջիններից էր, որ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ ձևավորել է տնտեսական պատժամիջոցների անհրաժեշտ փաթեթը, որը բավականին կոշտ է լինելու: Երբ սկսվի ռուսական ներխուժումը, պատժամիջոցներն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնեն»,- ասել է վարչապետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում