Yerevan
15
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Թեման վերահսկողության տակ է․ Զախարովան՝ Լաչինի միջանքին փոխարինող կամուրջ կառուցելու լուրերի մասին

Թեման վերահսկողության տակ է․ Զախարովան՝ Լաչինի միջանքին փոխարինող կամուրջ կառուցելու լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Ներկա պահին այդ հարցով տեղեկություն չունեմ: Տեսել եմ լուրերը, այդ թեման վերահսկողության տակ ենք պահելու․ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ կամուրջ կառուցելու մասին լուրերին, որը պետք է Լաչինի միջանցքի այլընտրանքը դառնա։

«Հենց տեղեկություններ ունենանք, կկիսվեմ դրանցով»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով կամրջի վերանորոգման աշխատանքներին ռուսական կողմի ներգրավվածության և դրա նշանակության մասին հարցին:

Սոցցանցերի ադրբեջանական հատվածում օրեր առաջ հայտնվել է Հակարի գետի վրա կամրջի կառուցման լուսանկարը։ Նշվում էր, որ այս կամուրջը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մի մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում