Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների
04/02/2022 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: «Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների»:
Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպման ավարտին:
Բայրամովը նշել է, որ «կարևոր է հարյուր հազարավոր մարդկանց վերադարձնել ազատագրված հողեր, պայմաններ ստեղծել անվտանգության համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում