Արգենտինայի կառավարությունը կոչ է արել չօգտվել օրերս ձեռք բերված անորակ կոկայինից

Արգենտինայի կառավարությունը կոչ է արել չօգտվել օրերս ձեռք բերված անորակ կոկայինից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Արգենտինայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել վերջին մի քանի օրերին ձեռք բերված թմրանյութերի օգտագործումից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ իշխանությունների, օրերս անորակ թմրանյութը տարածվել է Բուենոս Այրեսում։ Այդ խմբաքանակի թմրանյութերի օգտագործումը մեկ ժամկվա ընթացքում մարդկանց մոտ առաջացնում է շնչարգելություն և սրտի կանգ։ Այս պահի դրությամբ, մահացել է 23 մարդ, ևս 84 հոգի գտնվում են վերակենդանացման բաժնում։ Կառավարությունը զգուշացնում է, որ անորակ կոկայինի օգտագործումից մահվան դեպքերը կարող են ավելանալ։

Բուենոս Այրեսի առողջապահության նախարարի խոսքերով, բազմաթիվ զոհեր ունենալուց հնարավոր է եղել փրկվել միայն արհեստական շնչառության սարքերի միջոցով, որոնք ձեռք էին բերվել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում