Մեր նպատակն է ՝ կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը. Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, Times․am: – Դաշնակցությունը մեկ անձի կուսակցություն չի։ Ով հակառակն է մտածում չի ճանաչում Դաշնակցությանը։
– Դաշնակցությունը այլ քաղաքական ուժերի կամ անհատների կամքով առաջնորդվող կառույց չի։ Ով հակառակն է կարծում, չի չգիտի Դաշնակցության էությունը։
-Դաշնակցությունը որեւէ ուժային կենտրոնի ձեռքում գործիք չէ,ով այլ կերպ է մտածում, չի ըմբռնում ՀՅԴ հայկականության խորքն ու ոգին։
Այս մասին ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում այսօր հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս նաև նշել է, որ 2020 թ․ նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։
«Մի առիթով ասել եմ, հիմա կրկնեմ՝ Դաշնակցության և օրվա իշխանության հակադրության պատճառը անձնական և անհատական չէ . այն ավելի խոր և գաղափարական հիմքեր ունի:
Մեր և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ՝ներկայի ու ապագայի տեսլականն է:
Մեր նպատակն է ՝ կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը», – նշել է Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում