Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի. Քաղաքագետ

Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի. Քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, Times․am: Իմ առաջին ոսկյա զարդն է։ Թե ճիշտ եմ հիշում, 92-ին եմ նվեր ստացել։ Հայրս դաշնակցական էր, և այդ կուսակցության հանդեպ միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունեցել։ Երբեք կուսակցական չլինելով՝ Դաշնակցությունը միշտ իմն եմ համարել։ Մերը։ Մեր ժողովրդի կուսակցությունը։

Եվ ընդհանրապես, Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի։ Այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն էր։ ՀՀ և ԱՀ նախագահները, հոգևորականություն, զինվորականներ, քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ… Բոլորի համար այսօր տոն էր։

Շնորհավոր ՀՅԴ 131-ամյակը, դաշնակցական սիրելի ընկերներ։ Շնորհավոր ՀԴՅ 131-ամյակը, սիրելի հայրենակիցներ:

Դուն ռահվիրա անկախութեան
Վեհ գաղափար Դաշնակցութեան…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում