Փրկել են սուր շնչառական խնդիրներ ունեցող 2 ամսական տղայի կյանքը

Փրկել են սուր շնչառական խնդիրներ ունեցող 2 ամսական տղայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, Times․am: Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-դ վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Լևոն Միքայելյանը Իսակովի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են՝ ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան սահմանված արագությունը գերազանցելով վարում են։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը”

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, որի միջից 2 կին են իջել ու պարեկներին ասել, որ շտապում են, քանի որ ավտոմեքենայում 2 ամսական տղան սուր շնչառական խնդիրների պատճառով շատ վատ է զգում, և նրան տեղափոխում են «Արաբկրր» բժշկական կենտրոն։

Պարեկները այդ 2 կանանց հետ երեխային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշքն են գործել բժիշկները և փրկել երեխայի կյանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում