Կորոնավիրուսի դեմ 8 անգամ պատվաստված Ժիրինովսկին վարակվել է «Օմիկրոն»-ով և հոսպիտալացվել
09/02/2022 13:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, Times․am: ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը հաստատել են կուսակցության կենտրոնական գրասենյակից։
Նրանք, սակայն, չեն նշել հոսպիտալացման պատճառը, գրում է polit.info-ն։
Ավելի վաղ URA.RU-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպենն ընդգծել է, որ լիբերալ-դեմոկրատների առաջնորդն իրեն լավ է զգում։
Մինչև հիվանդանալը Ժիրինովսկին կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր 8 անգամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում