Ադրբեջանում նավթահանքում 9 օր առաջ բռնկված հրդեհը դեռեւս չի մարվել
Նմանատիպ
Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական «Բուլլա-դենիզ» նավթահորում օգոստոսի 17-ին բռնկված հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքները շարունակվում են: Այս մասին, ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կադրերի, ռեժիմի եւ տեղեկատվակա ն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Խալիք Մամեդովը:
«SOCAR-ի «Բուլլա-դենիզ» ծովային նավթահանքում այրվող հորատանցքի մարելու շրջանակում կարեւոր տեխնիկական աշխատանքներ են իրագործվել: Ցավոք, հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են», -ասել է Մամեդովը:
«Բուլլա-դենիզ» հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5 հազար 868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հանքահորի գտնվելու վայրում ծովի խորությունը կազմում է 26,5 մ: Օգոստոսի 17-ին տեղական ժամանակով ժամը 23:30-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է սկսվել: Վթարի արդյունքում նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, զոհեր չկան: Ավելի վաղ SOCAR ընկերությունն իր կայքում հայտնել էր, որ հրդեհն արդեն մարվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում