ՀՀ հյուսիսային հատվածից ադրբեջանցիների ուղղությամբ հայկական կողմը չի կրակել․ ՊՆ-ն հերքում է
10/02/2022 11:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում