Սյունիքում ճանապարհը դարձել է անանցանելի, 200-ից ավելի մեքենաներ չեն կարողանում երթևեկել
10/02/2022 14:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, Times․am: Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր փորձում են բահերով ճանապարհի վրայից մաքրել ձյունն ու մերկասառույցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում