Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
10/02/2022 22:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, Times․am: Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։
Փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-13-ի ցերեկը 4-6 աստիճանով կբարձրանա:
Մայրաքաղաքում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում