ՀՀ ՊՆ-ն հերքում է․ Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել
11/02/2022 15:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում