Նիդերլանդները կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

Նիդերլանդները կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: Կիևում Նիդերլանդների դեսպան Իենես դը Մոլը կոչ է արել իրենց երկրի բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ Այս մասին հայտնում է BNR News-ը։

Դիվանագետը ասել է, որ համապատասխան հրահանգը եղել է Հաագայից։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե էվակուացիայի, այլ երկիրը կամավոր լքելու մասին է։

Դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայի արևմուտքում կստեղծվի օգնության կենտրոն, որը կգործի Նիդերլանդների դրոշի ներքո։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում