Ի՞նչ են անում բրիտանական հատուկ նշանակության ջոկատներն Ուկրաինայում․ Շոյգու

Ի՞նչ են անում բրիտանական հատուկ նշանակության ջոկատներն Ուկրաինայում․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկերոջից՝ Բեն Ուոլեսից պահանջել է բացատրել Լոնդոնի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումն ու այնտեղ բրիտանական հատուկ նշանակության ջոկատների հայտնվելը։ Այս մասին գրում է ТАСС-ը։

Նրա խոսքերով, Ուկրաինային զենքի մատակարարումը տեղի է ունենում բոլոր կողմերից և արվում է բացահայտ։ «Հասկանալի չէ ինչու է դա արվում։ Կցանկանայինք նաև հասկանալ, ինչո՞ւ է Բրիտանիան իր հատուկ նշանակության ստորաբաժանումներն ուղարկել Ուկրաինա, և ինչքան ժամանակ են այնտեղ մնալու»,-նշել է Շոյգուն։

Նա ավելացրել է, որ երկար դադարից հետո, սա Ռուսաստանի և Բրիտանիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին բանակցությունն է։ Բացի այդ, Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը հասնում է զրոյի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում