35 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան

35 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Երկրների թիվը, որոնք իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան, վերջին օրերին կտրուկ ավելացել է։ Վերջին տվյալներով, նման կոչով հանդես է եկել 35 երկիր։ Այս մասին գրում է «Пул №3» տելեգրամ ալիքը։

Ավելի վաղ, շուրջ 20 երկիր էր կոչ արել իր քաղաքացիներին անհապաղ դուրս գալ Ուկրաինայից, որոնց թվում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Իսրայելը, Կանադան, Հունաստանը, Նոր Զելանդիան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Բելգիան, Գերմանիան և Լիտան։

Մեկ օրվա մեջ այս ցուցակին ավելացել են Քուվեյթը, Իրաքը, Իտալիան, Իսպանիան, ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան, Շվեդիան, Սլովենիան, Հորդանանը, Պաղեստինը, Մարոկոն, Լյուքսեմբուրգը, Բահամյան կղզիները, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Բահրեյն ու Կիպրոսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում