Ուկրաինան ամբողջովին կփակի օդային տարածքն ինքնաթիռների համար
13/02/2022 11:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Փետրվարի14-ից Ուկրաինան ամբողջովին փակելու է օդային տարածքն ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնում է «Страна.ua»-ը։
Լրատվամիջոցի տեղեկությամբ, բրիտանական խոշոր ապահովագրական ընկերությունները Ուկրաինայի տարածքում կսահմանեն օդային ամբողջական շրջափակում։ «Երկուշաբթի կեսօրից սկսած ոչ մի ինքնաթիռ չի թռչի Ուկրաինայից ու չի ժամանի այնտեղ»,-հայտնում է աղբյուրը։
Բացի այդ, ապահովագրական ընկերությունները հայտարարել են, որ 48 ժամից Ուկրաինայում օդային ցանկացած փոխադրամիջոցի համար կդադարի գործել ապահովագրական ծածկույթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում