Ուկրաինան Գերմանիային մեղադրում է կեղծավորության մեջ

Ուկրաինան Գերմանիային մեղադրում է կեղծավորության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: Գերմանիայի կառավարությունը 2020 թվականին Ռուսաստանին մատակարարելով ավելի քան 300 միլիոն եվրոյի տարբեր նշանակության ապրանքներ, իրեն երեսպաշտի պես է պահել Ուկրաինայի հանդեպ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը։

«Գերմանիայի կեղծավորությունը․ Ուկրաինային չեն տրամադրում զենք ռուսական հարձակման դեմ պաշտպանվելու համար, բայց միայն 2020 թվականին, չնայած ԵՄ սանկցիաներին, Ռուսաստանին են տրամադրում 366 միլիոն եվրոյի ապրանքներ, որոնք կարող են օգտագործել ռազմաարդյունաբերության մեջ»,-գրել է դիվանագետը։

Ավելի վաղ, Welt հրատարակչությունը գրել էր, որ 2020 թվականին Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր տեղական ընկերություններին ապրանքներ մատակարարել Ռուսաստանին, որոնք կարելի է օգտագործել և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում