ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի. պատգամավոր

ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, Times․am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուկրաինային որքան էլ սպառազինություն մատակարարեն պատերազմի հնարավոր բռնկման դեպքում այդ կուտակված ռազմական տեխնիկան, զինամթերքը լուրջ խնդիր չի լուծի։

ՌԴ-ն պատերազմ չի նախաձեռնի, եթե Ուկրաինան այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, որովհետև ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի։

ՌԴ-ն պարզապես ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա և իր հարևանությամբ արտաքին ուժերի միջամտությամբ անկայունության օջախներ չստեղծվեն, ինչը թույլ չտալու համար ամենակոշտ միջոցների կդիմի։

Ուկրաինական բանակի աննախադեպ մոբիլիզացիան, մարդկային և ռազմական համալրումները ՌԴ բանակի դեմ ոչինչ անել չեն կարող։
Կարծում եմ՝ Ուկրաինայում այս պարզ ճշմարտությունը գիտակցում են և իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի մեջ չմտնեն՝ անկախ նրանից, որ դրան դրդող արտաքին գործոնները բավականին ակտիվ են։

Պատերազմի՞, թե՞ սթափ դատողությունների կողմնակիցները կհաղթեն, ցույց կտա ժամանակը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում