ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է մի խումբ ռուս հասարակական գործիչների և լրագրողների
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին’ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այցի առթիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին անհամեմատ հաճախակի են դարձել տարբեր երկրների անվանի քաղաքական, հասարակական գործիչների այցերը, ովքեր ցանկանում են մոտիկից ճանաչել Արցախը, անմիջականորեն տեղում ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառներին ու հետևանքներին, ականատես լինել նորանկախ հանրապետության պետականաշինության ընթացքին, պարզապես հանդիպել ու զրուցել արցախցի մարդկանց հետ։ «Այս առումով, մեզ համար հաճելի է արցախյան հողում տեսնել նաև մեր վաղեմի բարեկամի՝ ռուս ժողովրդի ներկայացուցիչներին,- իր խոսքում նշել է ԼՂՀ ԱԺ նախագահը:
Խոսելով կարգավորման գործընթացի զարգացումների մասին’ խորհրդարանի նախագահը այդ համատեքստում նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը և իշխանությունները մեծապես կարևորում ու արժանվույնս են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների միջնորդական առաքելությունը։ Ռուսաստանից ժամանած հյուրերին հետաքրքրել են երկրի ընտրական համակարգը, քաղաքական դաշտը, խորհրդարանի կառուցվածքը, իշխանությունների սոցիալական քաղաքականությունը, բնակչության, մանավանդ, երիտասարդության զբաղվածության ապահովման դրվածքը և այլ ոլոր? ?ներ։ Պատասխանելով նրանց հարցերին’ ԱԺ նախագահը տվել է համապատասխան պարզաբանումներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում