Կիևը նախադրյալ չի տեսնում ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժելու համար

Կիևը նախադրյալ չի տեսնում ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ չկան Ուկրաինայի տարածք ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման համար: Այս մասին հայտնում է NV.ua-ն

«Մենք հասկանում ենք այն ռիսկերը, որոնք կան մեր երկրի տարածքում, բայց իրավիճակը բացարձակապես վերահսկողության տակ է։ Ավելին, մենք այսօր չենք տեսնում, որ ՌԴ-ի լայնամասշտաբ հարձակումը կարող է տեղի ունենալ ամսի 16-ին, կամ 17-ին։ Մենք դա չենք նախատեսում, մենք դա չենք տեսնում«, – ասել է Դանիլովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա հավելել է, որ Ուկրաինան չի պատրաստվում փակել իր օդային տարածքը, քանի որ դրա համար հիմքեր չկան:

«Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, եկեք միանգամից, այսպես ասենք, դնենք բոլոր կետերն «i» – ի վրա։ Մենք մեր երկինքը չենք փակում եւ այսօր չենք պատրաստվում փակել, եւ դրա համար որեւէ հիմք չկա«, – հայտարարել է Դանիլովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում