Ո՞ր դեպքում Զելենսկին փախուստի կդիմի Ուկրաինայից․ տեսանյութ

Ո՞ր դեպքում Զելենսկին փախուստի կդիմի Ուկրաինայից․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Լազարևը «Наш» հեռուստաալիքի եթերում նշել է պայմանները, որոնց դեպքում նախագահ Վլադիմիր Զելենսկին փախուստի կդիմի երկրից։ Քաղաքագետի կարծիքով, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ռուսաստանի կողմից ներխուժման իրական վտանգ լինի։

«Մենք ամբողջովին հասկանում ենք, ով է հիմա մեզ մոտ իշխանության։ Հասկանում ենք, ովքե՞ր են «ժողովրդի ծառաները», ո՞վ է նախագահը, նախագահի աշխատակազմն ու ովքե՞ր են նախարարները։ Եթե լիներ իրական իրավիճակ, երբ հնարավոր լիներ Ռուսաստանի կողմից ներխուժումը Ուկրաինա, նրանք գնացած կլինեին այստեղից։ Նրանք կփախնեին, ընդորում, կփախնեին բոլոր ուղղություններով»,-հայտարարել է Լազարևը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում