ՌԴ Պետդուման Պուտինին առաջարկում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
15/02/2022 15:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կումունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նախագծին կողմ են քվեարկել 351, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Միաժամանակ Պետդուման դեմ է քվեարկել այլընտրանքային նախագծին, որի համաձայն տեքստը պետք է ուղարկել ՌԴ ԱԳՆ խորհրդատվության համար։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերով, որոշումը միանգամից կստորագրվի և կուղարկվի երկրի ղեկավարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում