Զախարովան արևմտյան լրատվամիջոցներին խնդրել է հրապարակել ՌԴ-ի «ներխուժումների» գրաֆիկը

Զախարովան արևմտյան լրատվամիջոցներին խնդրել է հրապարակել ՌԴ-ի «ներխուժումների» գրաֆիկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է արևմտյան լրատվամիջոցներին, կոչ անելով հրապարակել Ռուսաստանի կողմից այլ երկրներ «ներխուժելու» գրաֆիկը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է իր տելեգրամ ալիքում։

«Խնդրում եմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի զանգվածային ապատեղեկատվության միջոցներին՝ Bloomberg-ին, The New York Times-ին, The Sun-ին և մյուսներին հրապարակել հաջորդ տարվա մեր «ներխուժումների» գրաֆիկը, որպեսզի կարողանամ պլանավորել արձակուրդս»,-հեգնել է Զախարովան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում