Բրիտանիայի ԱԳ նախարարը պետք է ներողություն խնդրի ռուս և ուկրաինացի ժողովուրդներից․ Զախարովա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը պետք է ներողություն խնդրի ստի և ապատեղեկատվության համար։ Ինչպես փոխանցում է Лента.ру-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ։
«Բրիտանական արտաքին գերատեսչության զեկավարը պարտավոր է ներողություն խնդրել կեղծիքի տարածման համար։ Նա պարտավոր է ներողություն խնդրել ռուս, ուկրաինացի և բրիտանացի ժողովուրդներից, ինչպես նաև արևմտյան այն լրատվամիջոցներից, որոնք համարեցին, որ նրա հայտարարությունները ճիշտ են»,- ասել է Զախարովան։
Փետրվարի15-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լոնդոնի կողմից տարածվող այն տեղեկությունը, որ Ռուսաստանը պատրաստվում է «օտար դրոշի ներքո» ներխուժել Ուկրաինա, հանդիսանում է «սեփական դեմքը փրկելու հուսահատ փորձ»։
«Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը չի հանձնվում, որոշել է խայտառակվել մինչև վերջ։ Երևում է նժարին շատ բան է դրված»,-նշել էր Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում