Ռուսաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի կողմից չեզոք երկրների ներքաշմամբ

Ռուսաստանն անհանգստացած է ՆԱՏՕ-ի կողմից չեզոք երկրների ներքաշմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, Times․am: ՆԱՏՕ-ն ռազմական զորավարժությունների հաշվին իր կողմն է քաշում չեզոք պետություններին։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, Վիեննայում տեղի ունեցած ռազմական անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով բանակցությունների ժամանակ։

«Վերջին ժամանակներում տեսնում ենք անհանգստացնող միտումներ, երբ չեզոք պետությունները ներքաշվում են Հյուսիսատլանտյան վերահսկողության գոտի։ Նրանց համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը միասնական զորավարժություններն են։ Խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում ՌԴ սահմանների մոտ տեղակայվել են ռազմական զգալի ուժեր։ Մենք դա ֆիքսում են»,-հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարը։

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի զորավարժություններին արդեն մասնակցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Ֆինլանդիան և Ավտրիան, որոնք ռազմական դաշինքի անդամ չեն։

«Մատնանշված միտումները ցույց են տալիս, որ եվրոպական չեզոք երկրներն աստիճանաբար ներքաշվում են ալյանսի ռազմական գործողություններում, ինչը օբյեկտիվորեն սրում է իրավիճակը, հատկապես հյուսիսային հատվածում»,-նշել է Գավրիլովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում