Հայր ու որդի ծեծել են բժշկին և վնասել շտապօգնության ավտոմեքենան

Հայր ու որդի ծեծել են բժշկին և վնասել շտապօգնության ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, Times․am: Երեւանում, փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտաօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը. պարզվել է, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել են Էդգար Կ-ն և նրա որդին։ Վիճաբանության ժամանակ Էդգար Կ-ն բռունցքով հարվածել է բժշկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ նրա որդին ձեռքով և փայտով հարվածել է բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Էդգար Կ-ին և նրա որդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում