Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբասի առաջնագիծ

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբասի առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբասի առաջնագիծ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ Զելենսկին ծանոթացել է ժամանակակից զինատեսակների և նորագույն ռազմական տեխնիկայի նմուշների հետ։

«Վլադիմիր Զելենսկին ծանոթացել է նաև ուկրաինական զորքերի պատասխանատվության գոտում գտնվող հատվածի օպերատիվ իրավիճակի հետ։ Նախագահը շփվել է զինծառայողների հետ և նրանց նվերներ բաժանել»,-ասվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում