Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմի Սիրիայի պատճառով. Սերգեյ Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմի Սիրիայի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք պատրաստվում որեւԷ մեկի հետ պատերազմել»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե արեւմտյան երկրները ռազմական հարվածներ հասցնեն Սիրիային:
Լավրովը նաեւ նշել Է, թե Արեւմուտքը Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չունի: «Հիստերիա Է բորբոքվում, տարածաշրջանում մարտական միջոցների զանգվածային կուտակում Է ընթանում եւ Ասադի ռեժիմի դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում: Վաշինգտոնում հայտարարել են, որ իրենք (Արեւելյան Գուտայում օգոստոսի 21-ի իրադարձությունների համար) սիրիական իշխանությունների մեղավորության ապացույցներ ունեն, սակայն դրանք ներկայացնել դեռ չեն կարող, բայց ասվում Է, որ Սիրիայի կառավարությունն «անցել Է կարմիր գիծը& raquo;,-նշել Է նախարարը:
«Դա ուղղակիորեն հակասում Է «ությակի» ղեկավարների Լոհ Էռնի հայտարարությանը, որտեղ ասված Է, որ քիմիական զենքի օգտագործման մասին ցանկացած հաղորդում պետք Է հետաքննվի»,-ընդգծել Է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ սիրիական հակամարտությանը «միջամտելու» ԱՄՆ-ի զինված ուժերի պատրաստականության վերաբերյալ վերջին օրերին Վաշինգտոնի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները Մոսկվայում ընկալվել են խորը տագնապով: «Այն տպավորությունն Է ստեղծվում, որ որոշակի շրջաններ, այդ թվում նրանք, ովքեր ավելի ու ավելի ակտիվորեն են ռազմական ինտերվենցիայի կոչ անում՝ «զանցառելով ՄԱԿ-ին», բացա հայտորեն փորձում են ջնջել ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան համատեղ ջաքերը»,- ընդգծել Է Լավրովը:
«Առանձնակի տարակուսանք են հարուցում վարչակազմի առանձին ներկայացուցիչների վկայակոչումներն անցյալ շաբաթ Արեւելյան Գուտայում քիմիական զենքի ենթադրական կիրառմանը Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության առնչություն ունենալու իբր «ապացուցվածությունը»,- նշել Է Ռուսաստանի նախարարը:- Այս կապակցությամբ ռուսաստանյան կողմը կոչ Է արել ձեռնպահ մնալ Դամասկոսի վրա ուժային ճնշման գծից, տեղի չտալ սադրանքներին եւ աջակցել բնականոն պայմանների ստեղծմանը, որպեսզի ՄԱԿ-ի քիմիական փորձագետների՝ այժմ երկրում գտնվող պատվիրակությունը հնարավորություն ունենա տեղերում անցկացնել հանգամանալից, անաչառ եւ անկանխակալ հետաքննություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում