Մինսկի մոտակայքում կտեղակայվեն С-400 զենիթա-հրթիռային համակարգեր

Մինսկի մոտակայքում կտեղակայվեն С-400 զենիթա-հրթիռային համակարգեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, Times․am: Մինսկի մոտակայքում կտեղակայվեն ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր։ Ինչպես փոխանցում է БЕЛТА-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Երկրի ղեկավարը նշել է, որ Բելոռուսում արդեն կան նման համակարգեր։ «Եթե պետք լինի ևս մի քանի համակարգեր կտեղակայենք, ներկայումս բանակցում ենք դրանք ձեռք բերելու ուղղությամբ։ Այս զենքը թույլատրում է դիտարկել մինչև 600 կիլոմետր։ С-400-ները կտեղակայենք Մինսկի մոտակայքում և կնայենք ինչ է կատարվում Կիևում, Վարշավայում և այդպես շարունակ»,-ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ, Լուկաշենկոն նշել էր, որ Բելոռուսը պատրաստ է տեղակայել «գերմիջուկային» զենքեր։ Նա հայտնել էր, որ խնդրել է Ռուսաստանին ձեռք բերելու «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում