Ուկրաինան ռազմատեխնիկա է կուտակում բնակավայրերում․ ԴԺՀ

Ուկրաինան ռազմատեխնիկա է կուտակում բնակավայրերում․ ԴԺՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ռազմական տեխնիկա կուտակել շփման գծում, այդ թվում, մերձճակատային հատվածում գտնվող գյուղերում և քաղաքաներում։ Այս մասին տելեգրամ ալիքում հայտնում է Դոնեցկի հանրապետության ոստիկանությունը։

Հետախուզության տվյալներով, անցած օրվա ընթացքում ուկրաինական բանակը Նովոիգնատովկա գյուղում տեղակայել է մեկ 9К35 զենիթահրթիռային համակարգ, «Ստրելա 10» և մեկ ЗУ-23 զենիթային համակարգ։

Բացի այդ, ուկրաինական ուժերը մեկ БМП-1 տեղակայել են Բագդանովկա, մեկ БТР-70 Գալիցինովկա և մեկ Т-64 տանկ Խերսոնես գյուղերում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում