Ռուսաստանը կարող է հարվածել Լեհաստանում տեղակայվող ՆԱՏՕ-ի ռազմաբազային

Ռուսաստանը կարող է հարվածել Լեհաստանում տեղակայվող ՆԱՏՕ-ի ռազմաբազային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: ԱՄՆ ռազմական բազան, որը տեղակայված է Լեհաստանի Ռեձիկովո գյուղում, կարող է  հարվածի պոտենցիալ թիրախ դառնալ Ռուսաստանի համար, եթե ՌԴ-ՆԱՏՕ ռազմական բախում առաջանա։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ինչպես նշում է հրատարակչությունը, ռազմական բազան նախատեսվում է շահագործել 2022 թվականին։ Այնտեղ տեղակայվելու են ամերիկյան Aegis Ashore հակարթիռային պաշտպանության համակարգերը, որոնք, ըստ Պենտագոնի, ԱՄՆ-ին և Եվրոպային պաշտպանելու են Իրանից արձակված բալիստիկ հրթիռներից։

Սակայն Կրեմլում այս բազան համարում են ավելի լուրջ վտանգ, քան 2019 թվականին Ռումինիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաները։ Մոսկվայում չեն հավատում, որ Լեհաստանում տեղակայվող հակահրթիռային համակարգերն իրոք ուղղված են Իրանից հնարավոր հարձակման դեմ և ենթադրում են, որ դրանց իրական նպատակը Ռուսաստանին զսպելն է։ Կրեմլին անհանգստացնում է այն փաստը, որ Ռեձիկովոյի բազան Ռուսաստանի սահմանից գտնվում է ընդամենը 160 կիլոմետր հեռավորության վրա։ Այդպիսով, նրա տեղակայումից հետո, ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորություն են ստանում հայտնաբերելու ու որսալու բալիստիկ բոլոր հրթիռները, որոնք կարձակվեն ռուսաստանի տարածքից, գրում է թերթը։

Բացի այդ, Մոսկվան ենթադրում է, որ MK 41 արձակման համակարգերը, որոնք տեղակայվելու են բազայում, հանգիստ կարելի է հակահրթիռային պաշտպանությունից վերափոխել հարձակողական զենքի, հատկապես Tomahawk թևավոր հրթիռների համար։ Ընդորում, ռազմաբազա մուտք գործել կարող են միայն ՆԱՏՕ-ի զինծառայողները, այն դեպքում, երբ լրագրողների և տեղի իշխանությունների մուտքն արգելված է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում