Ռուսաստանում միջուկային զորքերի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն

Ռուսաստանում միջուկային զորքերի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: Փետրվարի 19-ին Ռուսաստանում կանցկացվեն զորավարժություններ, միջուկային «երրորդության» մասնակցությամբ։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Միջուկային «երրորդության» մեջ են մտնում ստրատեգիական օդուժը, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և հրթիռակիր սուզանավերը։

Զորավարժությունները կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, որոնց ընթացքում կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ։

Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ օդատիեզերական ուժերը, հարավային ռազմական օկրուգը, մարտավարական նշանակության հրթիռային զորքերը, հյուսիսային և սևծովյան նավատորմը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում