Դոնեցկի հանրապետությունն էվակուացնում է բնակիչներին․ սպասվում է հարձակում

Դոնեցկի հանրապետությունն էվակուացնում է բնակիչներին․ սպասվում է հարձակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: Դոնեցկի չճանաչված հանրապետության խաղաղ բնակիչներն այսօրվանից սկսում են էվակուացվել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզ, որտեղ հատուկ նրանց համար պատրաստվել են կեցավայրեր։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ըստ նրա, առաջին հերթին պետք է դուրս գան կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Պիշուլինը նաև նշել է, որ շատ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորքերին հրաման է տալու անցնել հարձակման՝ փորձելով նվաճել ողջ Դոնբասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում