Դոնբասում իրավիճակը սրվում է, Կիևը պետք է նստի բանակցությունների. Պուտին

Դոնբասում իրավիճակը սրվում է, Կիևը պետք է նստի բանակցությունների. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: Կիևը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ Դոնբասի ներկայացուցիչների հետ և համաձայնեցնի քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար հարցերը կոնֆլիկտի ավարտի համար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ներկայումս մենք հետևում ենք Դոնբասում իրավիչակի սրմանը»,-ասել է նա։

Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Դոնեցկի չճանաչված հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ այօրվանից սկսվում է ԴԺՀ-ից խաղաղ բնակիչների էվակուացումը Ռուսաստան։

Ըստ նրա, առաջին հերթին պետք է դուրս գան կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Պիշուլինը նաև նշել է, որ շատ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորքերին հրաման է տալու անցնել հարձակման՝ փորձելով նվաճել ողջ Դոնբասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում