Պուտինը կտեսնի այն, ինչը չէր ցանկանում, որ տեղի ունենա․ Պենտագոն

Պուտինը կտեսնի այն, ինչը չէր ցանկանում, որ տեղի ունենա․ Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, Times․am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճգնաժամից խուսափելու և «դեպի ամուր անվտանգություն» շարժվելու ուղի են առաջարկել։ Ինչ ուղի էլ Պուտինն ընտրի, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են դրան»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

«Զավեշտալի է, որ այն, ինչը Պուտինը չէր ցանկանում, որ տեղի ունենա, իսկ դա ՆԱՏՕ-ի ամրապնդումն է իր թևում, հենց դա էլ կտեսնի»,- շեշտել է Լլոյդ Օսթինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում