«Շուշիի հռչակագիրը» ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը
21/02/2022 12:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: «Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը, իսկ կապիտուլիացիոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին դրա դեմ բանաձևի ընդունումը։ Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ինչպես որ սպասելի էր, «Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող ու Կիլիկիայի թագավորության զինանշանով շապիկ հագնող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը։ Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»,- Գեղամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում