Փետրվարի 15-ին ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Փետրվարի 15-ին ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Արցախի արևելյան սահմանագոտում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News.am-ին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանը։

«Ապաքինման է գնում, կյանքին վտանգ չի սպառնում», – հավելեց Սարումյանը։ 24News-ի տեղեկութուններով՝ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևան։ ՊԲ մամուլի քարտուղարը չմեկնաբանեց այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի ՊԲ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ նույնը օրը ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում